Իրանը սկսել է դադարեցրել ուրանի հարստացումը

րոհանիՊետական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իրանը երկուշաբթի օրը սկսել է դադարեցրել բարձր մակարդակի ուրանի հարստացումը: Այս քայլը վեց գերտերությունների և Իրանի միջև կնքված ընթացիկ պայմանագրի մաս է կազմում, որը ճանապարհ է հարթում խաղաղ բանակցությունների և ֆինանսական պատժամիջոցների նվազեցման համար:

Ատոմային էներգիայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան Press TV-ին հայտնել է, որ Իրանը դադարեցրել է ուրանի հարստացումը 20% մաքրության աստիճանի և անջատել Նատանզում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգը:

Պատմական պայմանագրի իրականացմանը ներկա են գտնվել նաև միջազգային դիտորդներ:

Այս քայլը վեց ամիս իրականացման ժակետով ընթացիկ պայմանագրի մաս է կազմում, որը Իրանին և վեց այլ երկրների՝ Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան և Գերմանիա, հնարավորություն է տալիս խնդրի լուծման համար բանակցություններ վարել:

Իրանը գերտերությունների հետ պայմանագիրը կնքել է նոյեմբերի 24-ին՝ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները թուլացնելու պայմանով:

Եթե պայմանագրի բոլոր կետերը պահպանվեն, ապա պայմանագրի գործարկման վեց ամիսների ընթացքում Իրանի ֆինանսական պատժամիջոցները կնվազեն 7 միլիարդ դոլարով՝ ներառյալ 4,2 միլիարդ դոլար սառեցված ակտիվների օգտագործումը:

 Անկախ

Tags: ,