Ադրբեջանում ոստիկանության և ընդդիմադիրների միջև բախում է տեղի ունեցել,տեսանյութ

ադրբեջանԱդրբեջանում ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ընդդիմադիր Ազգային խորհրդի շարասյան երթը դեպի “Շեհիդների արահետ”, որտեղ թաղված են 1990թ.-ի հունվարի 20-ի իրադարձությունների այսպես կոչված զոհերը` “շեհիդները”:

Երբ ընդդիմադիրների շարասյունը սկսել է իր երթը “Շահիդների արահետով”, ոստիկանները կանգնեցրել են այն և փորձել են խլել ծաղկեպսակը ընդդիադիրների ձեռքից: Նրանք իրենց այս քայլը պատճառաբանել են նրանով, որ այդ արահետում արգելված է ծաղկեպսակով քայլելը:
Այս մասին “Թուրան” գործակալության տեղեկացրել է խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին: “Մենք այնտեղ այլ ծաղկեպսակներ էլ ենք տեսել: Նշանակում է`ոստիկանությունը փորձել է խոչընդոտել միայն Ազգային խորհրդի երթին”,-ասել է ընդդիմադիր գործիչը: Ըստ նրա`ոստիկանության նման վերաբերմունքը առաջացրել է շարասյունում գտնվող երիտասարդ ակտիվիստները զայրույթը. ոստիկանները թույլ չեն տվել երթը շարունակել: Սակայն ընդդիմադիրների ճնշման տակ ոստիկանները նահանջել են:
24 տարի առաջ`1990թ.-ի հունվարի 13-19-ին, Ադրբեջանի Ժողովրդական ճակատը Բաքվի հայ խաղաղ բնակչության զանգվածային ջարդերը կազմակերպեց: Երբ հունվարի 20-ին քաղաքում արտակարգ դրություն էր հայտարարվել, Բաքու մտան խորհրդային տանկերը: Բաքվում ավերածություններ անողները այսօր Ադրբեջանում համարվում են հերոսներ` շեհիդներ:

Անկախ

Tags: , ,