Բաղդադում 2 ժամվա ընթացքում 6 մեքենա է պայթել. զոհվել է 13 մարդ

Բաղդադ,մեքենա,պայթյունՊաշտոնյաները CNN –ին հայտնել են, որ երկուշաբթի օրը Բաղդադի հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված հատվածներում մեքենաների մեջ տեղադրված ռումբեր են պայթել՝ զոհվել է 13 և վիրավորվել 53 մարդ:

Երկուշաբթի օրը երկու ժամվա ընթացքում վեց մեքենա է պայթել Բաղդադի հինգ բնակելի հատվածներում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013թ-ը Իրաքի համար ամենամահաբեր տարին է եղել 2008թ-ից ի վեր: Այս տարվա ընթացքում 8,000 մարդ է սպանվել, որոնց մեծ մասը քաղաքացիական անձիք են եղել:

Շաբաթ օրը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը խոսել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքի հետ և իրենց օգնությունը հայտնել Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարում, որը փորձում է տապալել Իրաքի կառավարությունը:

 Անկախ

Tags: , ,