Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստասերիլաները հանցավորության աճի պատճառ է համարում: Նրա կարծիքով, սերիալները երիտասարդության մեջ “հակաարժեքներ” են սերմանում, դրական լույսով ներկայացնելով բռնությունը, զենքն ու թմրանյութերը: Որպես օրինակ նա բերում է երկրի խոշորագույն հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Ամեն դեպքում, Ռոզա” սերիալը, որի գլխավոր հերոսուհին սպանում է մորը, որ թաքցնի իր երեխայի հոր ինքնությունը:
Փոխնախագահ Խորխե Անդրեասը հունվարի 20-ի երեկոյան հանդիպել է մի քանի հեռուստաընկերությունների ղեկավարության հետ ու նրանց կոչ արել վերանայել իրենց “զամյուղը”: Նա զգուշացրել է, որ դրա համար կարող են նրանց 2004-ին ընդունված ԶԼՄ-ների “սոցիալական վտանգավորության” մասին օրենքով մեղադրել: Առաջիկա օրերին պետք է կրկին հանդիպում տեղի ունենա, որի ընթացքում պլանավորվում է փոխհամաձայնության որոշում մշակել:
Իսկ իրավապահներն ու Մադուրոյին քննդատողները կարծում են, որ հրապարակավ ճնշում է գործադրվում հեռուստատեսության վրա, իշխանությունները փորձում են թաքցնել բռնության ու հանցավորության իրական պատճառները: Նրանց տվյալներով, 2013-ին բռնության զոհ է դարձել 24 հազար վենեսուելացի, իսկ վերջին 15 տարում երկրում սպանությունների թիվը 4 անգամ ավելացել է: Իշխանությունները համաձայն չեն այդ տվյալների հետ, սակայն հրաժարվում են վերջին տարիների ճշգրիտ վիճակագրությունը հրապարակել: Այդ խնդրին հասարակության ուշադրությունը սևեռվել է 2014-ի հունվարից` երկրի նախկին “Միսս Վենեսուելայի”` Մոնիկա Սփիրի ու նրա ամուսնու սպանությունից հետո:
Tags: հանցավորություն, Նիկոլաս Մադուրո, սերիալ