Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. նախարար

huyn  Այս տարվա առաջին կեսին ԵՄ-ի խորհրդում նախագահող Հունաստանի արտգործնախարար, միևնույն ժամանակ փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ Հունաստանը, որպես ԵԱՀԿ-ի անդամ և ԵՄ-ի խորհրդի նախագահող, լիովին աջակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն  ուղղված ԵԱՀԿ Մինսիկ խմբի ջանքերին: Նախարարի խոսքերով՝ կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը հանդիսանում է Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը, որը աջակցություն է գտնում նաև Եվրոպայի կողմից:
«Սա նշանակում է, որ հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի և ազգային սուվերենության շրջանակներում»,-նշել է Վենիզելոսը:

Հույն նախարարը հավելել է, որ ԵՄ հետաքրքրված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ինչի մասին վկայում է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցչի նշանակումը: «Այս համատեքստում ԵՄ ներկայացուցիչը կարող է աջակցել ԵԱՀՄ Մինսկի խմբին առաջընթացի հասնելու և լարվածությունը թուլացնելու համար համապատասխան միջավայր ձևավորելու հարցում»,-ասել է Վենիզելոսը՝ նշելով, որ Հունաստանը հանդես է գալիս որպես չեզոք կողմ, որի համար ընդունելի են հակամարտության լուծմանն ուղղված ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի բոլոր նախաձեռնություններն ու գործադրած ջանքերը:

 

Անկախ

Tags: , , ,