Աբդուլահ Գյուլը վրացի գործարարներին հրավիրել է Թուրքիա

Աբդուլլահ Գյուլ Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Վրաստանի նախագահ Գեորգի Մերգելաշվիլի հետ հանդիպումից հետո վրացի գործարարներին հրավիրել է Թուրքիա: «Վրաստանը Թուրքիայի համար հանդիսանում է դարպաս դեպի Արևելք և հակառակը Թուրքիան Վրաստանի համար՝ դարպաս դեպի Արևմուտք: Մենք ունենք հիանալի նախագծեր, որոնք իրականացնում ենք Ադրբեջանի հետ համատեղ: Մասնավորապես դրանցից կարելի է առանձնացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի նախագծերը: Շուտով շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Մենք նաև աշխատում ենք նոր նախագծերի իրականացման ուղղությամբ: Այս ամենը խոսում է նրա մասին, որ թուրք-վրացական հարաբերությունները հիանալի շրջան են ապրում և նույնքան հիանալի հեռանկար ունեն: Վրաստանում շատ թուրք գործարարներ կան և օգտվելով առիթից , ցանկանում եմ վրացի գործարարներին էլ հրավիրել Թուրքիա»,–ասել է Գյուլը:

Անկախ

Tags: , ,