Պատմության այս օրը

7Այսօր, հունվարի 21-ին ողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը` Գրկախառնության միջազգային օրը:  Տոնը հիմնադրվել է 1986-ին, ԱՄՆ-ում` Գրկախառնության ազգային օր անվամբ, ապա տարածվել է ողջ աշխարհում:

Տոնի ավանդույթի համաձայն, բարեկամաբար կարելի է գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդկանց հետ:

Չնայած այս տոնի “երիտասարդ տարիքին”, այսօր արդեն դժվար է դրա հեղինակին գտնել. Սակայն, կարծիք կա, որ   տոնը նշելու ձեռնարկի հեղինակներն ուսանողներն են:

Հենց այդ օրն է, որ տղաներն ու աղջիկները գրկախառնվում են առանց ինտիմ ենթատեքստի: Լեգենդի համաձայն, բարեկամական գրկախառնության ժամանակ մարդիկ  փոխանակվում են հոգեկան ջերմությամբ:

Հաճելի հանգամանք է, որ այս տոնը նշելու համար նյութական ծախսեր հարկավոր չեն: Պետք է միայն ջերմություն փոխանցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

856Իսկ Լեհաստանում այսօր նշվում է Տատիկի օրը: Սա շատ բարի տոն է: մեծերն ու փոքրերը շնորհավորում են իրենց տատիկներին “մասնագիտական տոնի” ` Տատիկի օրվա կապակցությամբ:

Հասարակական կարծիքի հարցման արդյունքներով պարզվել է, որ լեհերի 60%-ը գտնում է, որ իրենց բարոյական սկզբունքները, կրոնական համոզմունքները և զգացումները դաստիարակվել են տատիկի հետ սերտ հարաբերությունների արդյունքում:

Հարցման մասնակցածների մեծամասնությունը կարծում է որ հարազատ տատիկի հետ կապը շատ ամուր ու կայուն է: Այս օրվա կապակցությամբ բոլորն այցելում են իրենց տատիկներին, ծաղիկ ու նվերներ տալիս, իսկ տատիկներն ուրախությամբ ընդունում են իրենց թոռներին ու քաղցր կարկանդակ հյուրասիրում:

Ի դեպ, Լեհաստանում հունվարի 22-ին Տատիկի օրվան  փոխարինում է Պապիկի օրը:

Անկախ

Tags: ,