Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) Կալիֆորնիայի Կոնկորդ քաղաքում անցկացվող «Ոսկե նահանգ» շախմատի միջազգային մրցաշարում կայացած չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա գրոսմայստերներ Ալեքսանդր Իպատովի (Թուրքիա), Վիկտոր Միխալևսկու, Մայքլ Ռոյզի (Իսրայել) հետ գլխավորում է աղյուսակը:
Tags: Մելիքսեթ Խաչիյան, շախմատ, սպորտ
