Թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել: «Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար:
Նրանք հանդիպում ունեցան նաև Անկախի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նրանք փորձում էին հասկանալ, թե ինչպիսի արձագանք կառաջացնի Հայաստանում թուրքական լրատվական գործակալության գրասենյակի բացումը: Քննարկվեցին նաև երկու երկրներում մամուլի ազատությանը, էթիկական լրագրությանը, մամուլի ազդեցիկությանը վերաբերող հարցեր:
Tags: «Անադոլու» գործակալություն, գրասենյակ, թուրքիա