Սոչիի ոստիկանությունը, որտեղ շուտով կմեկնարկեն Ձմեռային օլիմպիական խաղերը, շարունակում է երիտասարդ կնոջ որոնումները, որը կարող է ներթափանցել քաղաքի տարածք ու ահաբեկչություն իրականացնել:
«ABC News» լրագրողներին հաջողվել է իմանալ, որ Սոչիի հյուրանոցներում ու օդանավակայանում ոստիկանությունը Դաղստանի 22-ամյա քաղաքացուհու տվյալներն է տարածում, որը հնարավոր է լինի շահիդ գոտով զինված “սև այրին”: Կնոջ մասին հայտնի է, որ նրա անունը Ռուզաննա Իբրահիմովա է կամ էլ` Սալիմա ու նա անցած տարի սպանված զինյալի այրի է: Տարբերակիչ նշան որպես նշվել է կնոջ ձախ այտի սպին, նկատելի կաղությունը և վնասված ձախ ձեռքը, որը արմունկի հատվածում չի ծալվում:
Ոստիկանության տեղեկացմամբ, Ռուզաննա Իբրահիմովան Դաղստանի սահմաններից դուրս է եկել ու հնարավոր է Սոչի մեկնած լինի դեռևս 10 օր առաջ: Նա կարող է սերտ կապ ունենալ ահաբեկիչ Դոկու Ումարովի հետ, որը քանիցս սպառնացել է ռուսական Օլիմպիադան արյունալի սպանդի վերածել:
Tags: "սև այրի", ահաբեկիչ, Սոչի