Որոշվել են Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցները

սոչի11956Սոչիում փետրվարի 7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Այսօր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստում վերջնականորեն հստակեցվել է մասնակիցների կազմը: Այդուհանդերձ, պարզ չէ, թե մեր երկրի ներկայացուցիչները որ մրցաձևերում են փորձելու կարողությունները:

Ի դեպ, օլիմպիական խաղերի մասնակցելու վարկանիշ ձեռք բերած Միքայելյանը հանդես կգա հունվարի 27-ից մինչև փետրվարի 3-ը Իտալիայում  կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում: Միջազգային մրցաշարում կարողությունները կփորձի նաև ամերիկահայ Սերեբրակյանը: Մեր երկրի մյուս պատվիրակներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն:

Tags: , ,