Սամվել Ասլանյանը 4 գնդակ խփեց մրցակցի դարպասը

սաaslananԴանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում անցկացվող  Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնությունում Ռուսաստանի հավաքականը 25:33 (11:16) հաշվով զիջեց Խորվաթիայի ներկայացուցիչներին:
Սամվել Ասլանյանը խաղահրապարակում հայտնվեց միայն երկրորդ խաղակեսի միջնամասում, երբ արդեն նրա թիմը` Ռուսաստանի ընտրանին, պարտվում էր հաշվի մեծ տարբերությամբ:
Սամվելն անընդմեջ երեք գնդակ խփեց մրցակցի դարպասը: Ընդհանուր հաշվով նա դարձավ 4 գոլի և մի քանի գոլային փոխանցման հեղինակ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հավաքականին պարտությունից խուսափել չհաջողվեց: Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականի խաղացողներից ամենից շատ մրցակցի դարպասը գրավեց Ալեքսեյ Պոլյակովը` 5 գնդակ:
Կասկած չկա, որ Ասլանյանը  լավ մարզավիճակում  է, ցավոք,  մեր հայրենակիցն այս առաջնությունում հիմնականում տեղ է զբաղեցնում պահեստայինների նստարանին,  հնարավորություն չի ստանում իր կարողությունները դրսևորելու:

Tags: , , ,