2013թ.-ին Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ արտահայտման իրավիճակն ավելի է վատթարացել: Այն 2013թ.-ի հոկտեմբերի նախագահական ընտրություններից առաջ դրամատիկ բնույթ է ստացել: Այս մասին մշված է միջազգային իրավապաշտպան “Human Rights Watch” կազմակերպության տարեկան զեկույցում, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի իշխանությոնների կեղծ մեղադրանքների հիման վրա տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ, քննադատ լրագրողներ են ձերբակալվել, ընդունվել են քաղաքացիների հիմնարար իրավունքները սահամանափակող օրենքներ: Այս ամենը տեղի է ունեցել 3-րդ ժամկետով Իլհամ Ալիևի՝ ձայների շուրջ 84,5%-ով ընտրություններում հաղթանակի ֆոնին:
Այս կազմակերպության՝ Հարավային Կովկասի գծով փորձագետ Գեորգի Գոգիան նշում է, որ 2013թ. Ադրբեջանի իշխանությունները իրենց քննադատողների նկատմամբ աննախադեպ քայլեր են ձեռնարկել:
2013թ. Ադրբեջանի իշխանությունները ընդհանուր թվով 23 քաղբանտարկյալի, լրագրողի, բլոգերների և իրավապաշտպանների նկատմամբ թմրանյութերի և զենք պահելու, խուլիգանության ու անգամ դավաճանության կեղծ մեղադրանքներ են ներկայացրել:
Կազմակե
