Առաջին անգամ 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդի ուղերձը կընթերցվի երեքշաբթի օրը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակից քաղաքական և բիզնես էլիտայի համար:
Այս միջոցառման ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են աշխարհին անհանգստացնող հարցեր քննարկելու համար:
2013թ-ի մարտին պապ դառնալուց հետո Ֆրանցիսկոսը բարձրաձայնել է եկամուտի հավասարության խնդրի մասին, ինչը հանդիսանում է նաև այս տարվա ֆորումի կենտրոնական հարցերից մեկը:
Պապի ուղերձը հրապարկվել է Օքսֆամի զեկույցից հետո, ըստ որի՝ աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ այժմ տիրապետում են աշխարհի ամբողջ հարստության գրեթե կեսին:
Պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերին հանրային նամակ էր հղել նաև G20-ին՝ կոչ անելով նրանց ձևավորել արդար և պարզ կանոններով համաշխարհային ֆինանսական շրջանակ՝ ավելի անաչառ և եղբայրական աշխարհ ունենալու համար:
Tags: համաշխարհային էլիտա, ուղերձ, պապ