Չինացի տղամարդը այրվածքներ է ստացել, երբ հագնվելիս նրա հագուստից առաջացած ստատիկ էլեկտրականությունից բռնկվել է նրա բնակարանում արտահոսած գազը:
Վեն Չուն դեմքին, վզին և ձեռքերին երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել Ջիանդո շրջանի իր տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
78-ամյա տղամարդը այժմ գտնվում է հիվանդանոցում:
Սկզբում պայթյունից այրվել է նրա դեմքը, իսկ ձեռքերի այրվածքները նա ստացել է հրդեհի տարածումը կանխելու փորձերի հետևանքով:
Չունի զարմիկը The Global Times-ին հայտնել է, որ պայթյունը շատ ուժեղ է եղել և զգացվել է նաև 300մ հեռավորության վրա:
Անվտանգության ոլորտի պաշտոնյաները ենթադրում են, որ Չունի հագուստից առաջացած ստատիկ էլեկտրականությունը բռնկել է վնասված խողովակից արտահոսած գազը:
Tags: Չինացի տղամարդ, Վեն Չուն