Երեքշաբթի օրը Թայլանդի կառավարությունը մայրաքաղաք Բանգկոկում հակակառավարական ցույցերի հետևանքով տիրող լարված իրավիճակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել:
Թայլանդի ազգային անվտանգության ղեկավարը CNN-ին հայտնել է, որ հրամանը ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրը և կշարունակվի 60 օր:
Նոյեմբերին վարչապետ Յինգլակ Չինավատայի կառավարության դեմ սկսված ցույցերի ընթացքում մինչ այժմ զոհվել է ինը և վիրավորվել 450 մարդ:
Ճգնաժամը հաղթահարելու նպատակով՝ Յինգլակը անցած ամիս լուծարել է խորհրդարանը և փետրվարի 2-ին նոր ընտրություններ հայտարարել:
Սակայն այդ քայլը ցուցարարներին չի հանգստացրել, և նրանք կոչ են արել Յինգլակին հեռանալ պաշտոնից:
Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտնել է, որ կբոյկոտի գալիք ընտրությունները:
Tags: արտակարգ իրավիճակ լ, Բանգկոկ