Արաբական “Ալ Ջազիրա” հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտարարել են թուրքերեն լեզվով առցանց հեռարձակման մասին: Հեռուստաալիքը կսկսի հեռարձակվել հունվարի 22-ից: Այս մասին “Հագին” կայքին տեղեկացրել է “Al Jazeera Türk” նոր հեռուստաալիքի քաղաքական բաժնի ղեկավար Շյուքրան Փաքանը:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ իրենք նպատակ ունեն նորություններ հաղորդել նաև Ադրբեջանից, ուստի այդ նպատակով այդտեղ կգործեն ադրբեջանցի թղթակիցներ:
Քաթարական “Ալ Ջազիրա” հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1996թ.-ին: Հիմնականում հեռարձակվում է արաբերեն լեզվով: Անգլերեն լեզվով “Ալ Ջազիրան” հեռարձակվել է 2006-ից:
