ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին համոզված է, որ խոշոր կայսրությունների առաջնորդները կին չպիտի ունենան, քանի որ կնոջ պատճառով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին շրջանում վատ տեսք ունի:
“Օբաման արտաքինից , նայեք, շատ է փոխվել: Կանաչել է: Կնճիռները շատացել են: Միշելն է մեղավոր: Հասցրել է: Քլինթոնին Մոնիկան կործանեց, իսկ այս դեպքում` կինը: Խոշոր պետությունների ղեկավարները, իհարկե, պիտի առանց կնոջ լինեն”,-հայտարարել է Ժիրինովսկին` լրագրողներին:
Նա կարծում է, որ կինը խանգարում է պետությունը կառավարելուն.”Նա կառավարում է ողջ աշխարհը, իսկ նրա կինը` հիմար բաներ է անում: Հինգերորդ տարին է ու Բարաքն էլ չի դիմանում, լրիվ սպիտակել է”:
Ժիրինովսկին տեղեկացրել է, որ Օբամային նամակ կգրի, որ նա “արագ կնոջից ազատվի”:
“Թող Միշելն ինչ որ տեղ հեռու նստի, իսկ Բարաքը մնացած տարիները աշխատի: Մենք Բերռլուսկոնիին գրել ենք նման բան, հիմա էլ ստիպված Օբամային պետք է օգնենք”,-ավարտել է քաղաքական գործիչը:
2013-ին Ժիրինովսկուն կասկածեցին կեղծ ամուսնուալուծության մեջ, երբ եկամուտների հայտարարագրման ժամանակ նա չներկայացրեց կնոջ ունեցվածքը: Ժիրինովսկին հայտարարեց, որ երբեք չի ամուսնալուծվել, քանի որ ամուսնացած է եկեղեցական կարգով, 1996-ին:
Tags: ամուսնալուծություն, Ժիրինովսկի, Օբամա