Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տեղի կունենա հունվարի 24-ին Փարիզում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։
Հանդիպմանը ներկա են լինելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Հերթական հանդիպման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել անցյալ տարվա դեկտեմբերին, երբ համանախագահները պաշտոնական այցով գտնվում էին տարածաշրջանում։ Համանախագահները իրենց հայտարարություններում նաև նշել են, որ նախատեսում են այս տարվա առաջին կեսին կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:
Tags: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Մամեդյարով, նալբանդյան