ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը “2013 թ. ամփոփում եւ հեռանկարային ծրագրեր” թեմայով

2013 թվականի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն են եղել.

1. Իրավական դաշտի կատարելագործում՝

          Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է “Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին” ՀՀ օրենքի նախագիծը,որը կնպաստի միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը եւ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

          ՀՀ կառավարություն է ներկայացվել  “Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին” ՀՀ օրենքի նախագիծ

          ՀՀ կառավարություն է ներկայացվել “Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը”, որով նախատեսվում է իրականացնել գիտության ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական եւ աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ:

2. Ընթացիկ գործունեություն՝

2.1. Հայտարարվել եւ կազմակերպվել է Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 11 մրցույթ: Ֆինանսավորման է երաշխավորվել 159 գիտական թեմա բնական գիտություններ, հասարակական գիտություններ եւ հայագիտություն բնագավառներից:

•           Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում  կիրառական  արդյունքի ձեռքբերմանն  ուղղված  գիտական  թեմաների  հայտերի մրցույթ  – ֆինանսավորվել է 17 թեմա (ստացվել էր 32 հայտ):

•           “Երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության ծրագիր – 2013” մրցույթի շրջանակում 31 հաղթող հայտերից 30-ի ֆինանսավորումը կատարվելու է Գիտության պետական կոմիտեի միջոցների հաշվին:

•           ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ իրականացվել է “Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2013” մրցույթը: Ֆինանսավորման է երաշխավորվել 6 թեմա:

•           ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Հիմնարար հետազոտությունների  բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացվել է գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության “ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀԲՀՀ – 2014” միջազգային մրցույթը:

•           ՀՀ ԿԳՆ եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ գիտական համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում իրականացվել է գիտական ծրագրերի “ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ԳՀԱԿ – 2013” մրցույթը:

•           ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության “ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՌՀԳՀ – 2014”  միջազգային մրցույթ. ընդունվել է 14 հայտ, արդյունքները կամփոփվեն 2014 թ. սկզբին:

•           “Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013” մրցույթ (հայտերի ընդունման ժամկետ` 17.01.2014):

2.2. Կազմակերպվել է 2012 թ. վերջին հայտարարված մրցույթների հայտերի գիտական փորձաքննությունն ու ամփոփվել են արդյունքները.

-           ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի գիտական հետազոտությունների աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ – 2013ե մրցույթի  արդյունքում ֆինանսավորվել է 17 ծրագիր:

-           ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ ֆինանսավորմամբ անցկացված գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ԳԿՀԴՆ-2012ե մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է 10 ծրագիր:

-           «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012ե մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է 25 ծրագիր, որից գիտության պետական կոմիտեն ֆինանսավորել է 20-ը (ստացվել էր 51 հայտ):

Մրցույթների կազմակերպման գործընթացում կատարվել են հետեւյալ բարեփոխումները.

•           Բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատողներ մեկ տարի ստանալու են ամսական կտրվածքով 135000 դրամ՝ ներառյալ հարկերը:

•           Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման տրամադրվել է 305 մլն 570 հազ. դրամ:

•           Ավելացել են գիտական թեմաների ֆինանսավորման մրցույթների ծավալները, այդ թվում՝ թեմաներում ներգրավված գիտաշխատողների միջին աշխատավարձը ավելացել է 65000-ից մինչեւ 100.000 դրամ:

•           Գիտական թեմատիկ ծրագրերի ֆինանսավորման մրցույթների հայտերի ընտրության գործընթացում առաջին անգամ 2013 թ. ծրագրերում ներգրավվել են արտասահմանյան փորձագետ-խորհրդատուներ:

•           Առաջին անգամ հայտերն ընդունվել են առցանց եղանակով՝ բացառելով ցանկացած միջամտություն մրցութային գործընթացին՝ վերացնելով ավելորդ թղթաբանությունը, գործընթացը դարձնելով ավելի դյուրին եւ հեշտ կիրառելի, մոտեցնելով այն միջազգայնորեն ընդունված եւ կիրառում ստացած չափանիշներին:

•           Հայտի հեղինակին հնարավորություն է ընձեռնվել նշել 3 անցանկալի փորձագետի տվյալ:

2.3 Իրականացվել են պետական բյուջեում ընդգրկված թվով 13 գիտական եւ գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր՝ 1.536.726,3 դրամի չափով:

2.4 Կոմիտեի միջոցով ֆինանսավորվել են՝ երիտասարդ գիտնականների 3 դպրոցներ (5 մլն դրամ),  30 գիտական միջոցառում,  միջազգային գործուղման են մեկնել 220 գիտնականներ:

2.5 Աշխատանքներ են տարվել ՔԵՆԴԼ նախագծի առաջին փուլն ավարտելու ուղղությամբ. հաջողությամբ ավարտվել են ԱՐԵԱԼ արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումները:

2.6 Միջազգային համագործակցության շրջանակներում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն ստորագրել համագործակցության մի շարք ծրագրեր տարբեր պետությունների համապատասխան օղակների հետ:

2014 թվականին նախատեսվում են.

2.1 Մի շարք միջոցառումներ կապված «Քենդլ» նախագծի հետ, այդ թվում` հողհատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ընդունում, միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով այցելություններ ԱՄՆ, Չինաստան, համագործակցության պայմանագրերի եւ հուշագրերի կնքում, նաեւ` մասնակցություն Եվրոպական գիտական ֆորումին, որտեղ լինելու են զեկուցումներ եւ քննարկումներ նախագծի վերաբերյալ:

2.2 Շարունակվելու է գիտական թեմաների մրցույթները`

-           Կամփոփվեն Հիմնարար հետազոտությունների  բելառուսական հանրապետական հիմնադրամի հետ, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Ֆրանսիա) հետ, Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող մրցույթների արդյունքները, ինչպես նաեւ` «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013ե մրցույթի արդյունքները:

-           Կհայտարարվեն նոր մրցույթներ` կապված ասպիրանտների աջակցության, գիտական սարքեր եւ սարքավորումներ ձեռքբերելու հետ, ինչպես նաեւ համատեղ մրցույթ` Ուկրաինայի հետ:

3. Նախատեսվում են բարեփոխումներ իրավական դաշտում`

- նախատեսվում է մշակել եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծ` կապված գիտական հիմնարկներն ըստ արդյունվետության դասակարգելու գնահատման չափանիշները սահմանելու հետ,

- մշակվում են գիտական կազմակերպությունների բազային ֆինանսավորման սկզբունքները եւ չափանիշները,

- մշակման փուլում է Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման հայեցակարգը:

- Այս տարի նախատեսվում է նաեւ սերտ համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ: