Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի քաղաքացիական կնոջը` Դաշա Ժուկովային մեղադրել են ռասիզմի մեջ: Պատճառը ռուսական նորաձևության բլոգերից մեկում հայտնված լուսանկարն է, որտեղ Ժուկովան նստած է կապկպված սևամորթ կնոջ տեսքով պատրաստված աթոռին: Հետաքրքիր է, որ լուսանկարը հրապարակվել է հունվարի 20-ին` աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրը:
Լուսանկարում 32-ամյա կինը, նստած է մի աթոռի վրա, որի համար որպես հիմք է ծառայել մանեկենը:
Սկանդալային լուսանկարը օգտագործվել է բլոգում որպես նախկին մոդելի հետ հարցազրույցի իլյուստրացիա: Ժուկովան այսօր նորաձևության իր սեփական ամսագիրն է հրատարակում ու ակտիվ ներդրումներ կատարում արտ-օբյեկտներում: Բլոգի հրապարակիչ Միրոսլավ Դուման նույնպես այս լուսանկարը տեղադրել է իր “Ինստագրամ”-ում ու, այն իսկույն համացանցային-հասարակայնության ուշադրությանն է արժանացել ու զզվանքով ու ատելությամբ լեցուն մեկնաբանությունների ալիք առաջացրել: Դուման արդեն այդ լուսանկարը հեռացրել է “ինստագրամից”, իսկ ամսագրում այնպես է այն ներկայացվել որ աթոռն ամբողջությամբ չերևա:
“Դա անհավանական ռասիզմ է”,-մեկնաբանել է Organizing for Women’s Liberation շարժումը:
Ամերիկայում ինտերնետ-օգտատերերն իսկույն արձագանքել են.”Կարծում եմ, որ Մարտին Լյութեր Քինգը դագաղում շուռ է եկել: Ամբողջ սրտով անիծում եմ մարդկային հիմարությունը”,-գրել է նրանցից մեկը: “Նույնիսկ նորաձևության չարագույժ աշխարհի համար, որտեղ բացակայում է ճաշակը, սա չափից դուրս է”:
Իսկ Միրոսլավ Դուման այդ առիթով “Ռոսիա-24”-ի եթերում հնչեցրել է.”Անկասկած, նման արձագանք չենք կանխատեսել: մենք հիմա պատրաստվում ենք մեկնաբանություն անել ու պաշտոնապես ներողություն խնդրել, քանի որ ոչ ոք չի ցանկացել ոչ մեկի զգացմունքները վիրավորել”:
Նրա խոսքով, սկանդալային աթոռը հայտնի նկարիչ Ալեն Ջոնսի աշխատանքն է.”Դա հենց ` կանացի ֆիգուրներով կահույքը, նրա ամենահայտնի գործերից է: Այնտեղ նաև սպիտակ կանայք կան ու սևամորթներ: Անկեղծ, մենք ցնցված ենք, մեզ համար դա տարօրինակ է: Սակայն , մենք բոլորին ում վիրավորել ենք, ներողություն ենք հայցում”,ասել է Դուման:
Tags: Աբրամովիչ, Ժուկովա, ռասիզմ