Ադրբեջանական բանակը զինվորի ևս մեկ կորուստ է ունեցել, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում։ Զինծառայող Աքպեր Աջարօղլու Ալիևը մահացել է սրտային անբավարարությունից։
Պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվորի մահվան փաստը։
Լույս հունվարի 20-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիոն հարձակումից հետո հայկական կոմղը հայտարարել էր, որ Ադրբեջանցիները նահանջել են կորուստներով: Ադրբեջանական կողմը թեև հերքեց, սակայն կորուստները թաքցնել չի կարող:
Երեկ էլ հայտարարվել էր, որ սահմանամերձ գոտում զինվորական մեքենա է վթարվել, ինչի հետևանքով 3 զինծառայողներ հիվանդանոցում են: Ապա տեղեկացվեց, որ մի զինվոր անզգուշորեն ինքն իրեն վիրավորել է: Չի բացառվում, որ առաջիկայում ադրբեջանական կորուստների ցանկը համալրվի:
