Իսրայելը պատրաստ է վճարել 100.000-ական դոլոր “Մավի Մարմարայի” միջադեպի արդյունքում զոհված թուրքերի ընտանիքին

մավի մարմարաԵրուսաղեմում Թուրքիայի և Իսրայելի պատվիրակությունները երեկ` մայիսի 6-ին, շուրջ յոթ ժամ տևած բանակցություններից հետո նախնական համաձայնության են եկել թուրքական “Մավի Մարմարա” նավի վրա հարձակման հետևանքով զոհված ինը թուրքերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական “Ռադիկալ” թերթը, բանակցությունները շարունակվելու են նաև այսօր։
Թուրքական լրատվամիջոցները, Իսրայելի լրատվամիջոցներին հղում կատարելով, հաղորդում են, որ Իսրայելը համաձայնել է զոհված 9 թուրքերի ընտանիքներին հարյուր հազարական դոլարի փոխհատուցում տրամադրել, սակայն ընտանիքները յուրաքանչյուրի համար մեկ միլիոն դոլար էին պահանջում։

Իսրայելի կառավարարությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցում տրամադրել ոչ միայն սպանված 9, այլև վիրավորված 70 մարդկանց ընտանիքներին։

Նշենք, որ 2010թ.-ի մայիսից ի վեր սա թուրքական առաջին բարձրաստիճան պատվիրակությունն է, որը ժամանել է Իսրայել:

Հիշեցնենք, որ Բենիամին Նաթանյահուն 2013թ. մարտին ներողություն էր խնդրել Թուրքիայից 2010թ. մայիսի 31-ին Գազա ուղևորվող թուրքական “Մավի Մարմարա” նավի վրա իսրայելական կողմի հարձակման հետևանքով զոհված 9 թուրքերի համար:

Tags: ,