ՀԱՕԿ-ը պաշտոնական հայտ է ներկայացրել ՄՕԿ

images ՀԱՕԿՀայաստանի  ազգային օլիմպիական կոմիտեն  երեկ երեկոյան  Միջազգային օլիմպիական կոմիտե ուղարկեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների  և մարզիչների  պաշտոնական  անվանացանկը:

Աշոցքցի Սերգեյ Միքայելյանը  հանդես կգա  չորս  մրցաձևում..  սկիաթլոն / 15 կմ դասական ոճ + 15 կմ չմշկաոճ /, արագավազք, 15 կմ դասական ոճ  և 50 կմ  ազատ ոճ: Սերգեյը  22  տարեկան է  և  մարզվում  է հոր` վաստակավոր մարզիչ  Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ: Նրա սաներից  Սոչիի մրցուղի կելնի նաև  մեկ այլ աշոցքցի`  24–ամյա  Արթուր Եղոյանը,  որը կմրցի  սկիաթլոնում, արագավազքում և 15 կմ դասական ոճում:

 

Դահուկավազքում իր ունակությունները կդրսևորի նաև գյումրեցի Կատյա Գալստյանը : Նա ելույթ կունենա  10 կմ  /  դասական ոճ /  մրցուղում :  Կատյան 21 տարեկան է և պարապում է  վաստակավոր մարզիչ  Սլավա Սարգսյանի ղեկավարությամբ :

 

Լեռնադահուկորդների պայքարին կմասնակցի Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը  : Նա  բնակվում է ԱՄՆ –ի Կալիֆորնիայի նահանգի Նովաթո քաղաքում : Այնտեղ է  պարապել լեռնադահուկային սպորտով : Արմանը Սոչիում  հանդես կգա հատուկ և հսկա որոլորովայրէջք մրցաձևերում : Նրան մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանը :

 

Մեր օլիմպիականները  այժմ  գտնվում են հայրենիքում : Դահուկավազորդները  պարապում են Աշոցքում և Գյումիրում , իսկ  լեռնադահուկորդը `  Ծաղկաձորում : Նրանք   մրցավայր կմեկնեն հունվարի 30 –ին : Այնտեղ կմարզվեն  , կհաղթահարեն կլիմայավարժեցման փուլը , կծանոթանան մրցուղիներին  :  Մեր պատվիրակության դրոշակակիրն  է  շնորհալի Սերգեյ Միքայելյանը : Թիմի անդամները կներկայանան  ,, Ֆորվարդ ,, մարզահագուստով :

 

Հիշեցնենք , որ օլիմպիական խաղերը  կանցկացվեն փետրվարի  7 – 23  – ը :

 

Tags: , ,