Հայաստանի մարզիկների ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալու ժամանակացույցը

սոչի11956Սոչիի օլիմպիական խաղերում  հանդես եկող հայաստանցի մարզիկների մասնակցության ժամանակացույցը:

Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը  փետրվարի  9–ին , ժամը  14 – 16 –ը  կմրցի 15  + 15 կմ   մրցավազքում  /սկիաթլոն/: Փետրվարի 11- ին, նույն ժամերին  Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14 – ին ` 15 կմ դասական ոճում  և փետրվարի 23 –ին , ժամը 11 –ին աշոցքցի մարզիկը  կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտևի գրեթե երեք ժամ:

Նույն  օրերին և ժամերին  մրցասպարեզ կելնի նաև Սերգեյի թիմակից և մարզընկեր Արթուր Եղոյանը, որը սակայն չի հայտավորված 50 կմ  տարածությունում:

Կանանց  մրցաշարում Կատյա Գալստյանը  կմրցի փետրվարի 13 – ին, 10 կմ դասական ոճի դահուկավազքում,  ժամը 14 : 00 -  15 : 40  -ին:

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը  փետրվարի 19 –ին  հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22 –ին`  հատուկ ոլորվայրէջքում:

Tags: , ,