ՀԱՀ-ում հայտնաբերված ադամանդը գնահատվել է 15 մլն դոլար

pic_673e0a3a022ae57b34bb3067acf6d48cՀարավային Աֆրիկայում գտել են երկնագույն ալմաստ, որի նախնական արժեքը գնահատվել է 15-20 մլն դոլար: Փորձագետների կարծիքով, այդ գումարով այն կարող է վաճառվել աճուրդով:

Գտածոն Petra Diamonds ընկերությանն է պատկանում, որը Պրետորիայից ոչ հեռու է գտնվում: Քարի զանգվածը 29,6 կարատ է: Այն կաղինի տեսք ունի:

Ընկերությունը չի կողմնորոշվել, թե ինչ ճակատագիր կունենա գտածոն: Սպասվում է, որ դրա շուրջ որոշում  հաջորդ շաբաթ կկայացվի:

Ի դեպ, այս քարը նույն հանքավայրում է գտնվել, ինչ ամիսներ առաջ հայտնաբերված ավելի թեթև ալմաստը (25,5 կարատ), որն աճուրդով վաճառվեց 16,9 մլն դոլարով:

Սովորաբար ալմաստները մինչ մշակումն ունենում են շագանակագույն կամ էլ դեղին գույն: Անսովոր` կապույտ, կանաչ, վարդագույն կամ կարմիր գույների ալմաստների հայտնաբերումը մեծ հաջողություն է համարվում:

Անկախ

Tags: ,