Չինաստանի ամենամեծ քաղցրահամ ջրով լիճը ամբողջությամբ ցամաքել է շարունակվող երաշտի պատճառով:
Ցզյանսի նահանգում գտնվող Պոյանհու լիճը երկրի ամենահայտնի վայրերից էր:
Սակայն երաշտի և հոսանքի վերևում գտնվող ջրի պահեստավորման նոր հարմարանքի պատճառով լճի ջրի մակարդակը վտանգավոր ցածր մակարդակի էր հասել:
3,500 քառակուսի կմ տարածք զբաղեցնող լճի ջուրը այժմ ամբողջությամբ անհետացել է, և զբոսաշրջիկները կարող են նրա կենտրոնում գտնվող աշտարակ այցելել ոչ թե ավանդական նավակով, այլ ոտքով:
Այս ամսվա սկզբին երաշտի հետևանքով ջրի մակարդակի իջնելուց հետո լճում հայտնաբերվել էր մ.թ 1631թ-ին Մին դինաստիայի ղեկավարման շրջանում կառուցված 2,930մ երկարությամբ քարե կամուրջ:
Այս շրջանին այժմ խմելու ջրի պակաս է սպառնում, տեղի ձկնարդյունաբերությունը ևս տուժել է:
