Փարիզյան հանդիպումը կարող է կարևոր արդյունք տալ. Ջեյմս Ուորլիկ

Ջեյմս Ուորլիկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումը կարող է հերթական քայլը հանդիսանալ, որը կհանգեցնի փետրվարին նախատեսվող գագաթաժողովին: Այս մասին Ուորլիկը գրել է «Twitter»-յան իր էջում:

Նշենք, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով կհանդիպեն հունվարի 24-ին Փարիզում:

Անկախ

Tags: ,