Քանդակագործները Նելսոն Մանդելայի արձանի ականջի մեջ ճագարի քանդակ են տեղադրել

sculpture - Nelson Mandela9մ բարձրություն ունեցող Նելոսոն Մանդելայի արձանը զայրացրել է Հարավային Աֆրիկայի բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ քանդակագործները արձանի վրա թողել են իրենց ձեռագիրը՝ այն է ականջի մեջ տեղադրված ճագարի քանդակը:

Բրոնզե հուշակոթողը դեկտեմբերի 16-ին Մանդելայի հյուղարկավորությունից հետո տեղադրվել էր Պրետորիայի կառավարության շենքի առջև և համարվում է Հարավային Աֆրիկայի առաջնորդի աշխարհի ամենամեծ արձանը:

Պաշտոնյաները պահանջել են ճագարի քանդակը հեռացնել արձանից՝ պնդելով, որ այն ծաղրում է Մանդելային և նրա աշխատանքը:

Հսկայական արձանը կանգնած է Միության շենքի առջև, որտեղ նաև ամփոփված է նրա մարմինը:

Nelson MandelaԱրվեստների և մշակույթի նախարարը հայտնել է, որ քանդակագործները ներողություն են խնդրել բոլոր նրանցից, ովքեր ճագարը ընկալել են որպես անարգանք Մանդելայի հանդեպ:

 Անկախ