Առանց մատների ծնված կինը հազարավոր դոլար արժողությամբ նուրբ զարդեր է պատրաստում, լուսանկարներ

Jeweller Annette Gabbedey3Տաղանդավոր ոսկերիչը հազարավոր դոլար արժողությամբ բարդ զարդեր է պատրաստում՝ չնայած ծնվել է առանց մատների:

48-ամյա Անեթ Գաբեդին Սոմերսեթի Ֆրոմ քաղաքում գտնվող իր արհեստանոցում ադամանդներով, օպալով և այլ թանկարժեք քարերով զարդարված նուրբ մատանիներ, ականջօղեր և թևնոցներ է պատրաստում:

Կինը որևէ հատուկ գործիք չի օգտագործում իր աշխատանքները ստեղծելու համար և զարմանում է, թե ինչպես են մատներ ունեցող մարդիկ կարողանում դա անել:

Գաբեդին հայտնում է, որ իր ընտանիքը միշտ քաջալերել է իրեն, և ինքը ոսկերչություն սովորել է դպրոցում, այնուհետև քոլեջում՝ նախքան Լոնդոնի Hatton Garden-ի ոսկերչական մասնագետների մոտ ուսուցանել:

Նա Սոմերսեթ տեղափոխվել է 24 տարի առաջ և համարվում է Բրիտանիայի լավագույն արհեստավորներից և օպալի մասնագետներից մեկը:

Նրա պատրաստած ամենաթանկարժեք զարդը 25,000 ֆունտ արժողությամբ, 18 կարատ դեղին և սպիտակ ոսկուց պատրաստված, օպալով և ադամանդով զարդարված վզնոցն է, որը նա պատրաստել է իր համար՝ առևտրի մեջ գտնվելու 21-ամյակի կապակցությամբ:

Անկախ

Tags: , ,