Վենեսուելան դոլարի երկակի փոխարժեք է մտցրել

pic_e86541e477fb70d333ce47482c024d88Երեկ Վենեսուելայի իշխանությունները հայտնել են, որ բոլիվարի նկատմամբ դոլարի երկակի փոխարժեք են ընդունում:

Պաշտոնական փոխարժեքով դոլարը հասանելի կլինի միայն առաջնահերթ անհրաժեշտության ներկրվող ապրանքների համար, հայտարարել է էներգետիկայի նախարար ու Վենեսուելայի փոխնախագահ Ռաֆայել Ռամիրեսը: Նման ապրանքներ են համարվում արդյունաբերականն ու դեղորայքը: Պաշտոնական փոխարժեքը կազմում է 6,3 բոլիվար` մեկ դոլարի դիմաց:

Մնացած դեպքերում դոլարի գնումը կիրականացվի տարադրամի աճուրդների գներով, որոնք անց է կացնում Վենեսուելայի ԿԲ-ն: Ներկայում այդ փոխարժեքը կազմում է 11,3 բոլիվար` մեկ դոլարի դիմաց: Այդ գնով դոլար կգնեն հիմնականում ավիատոմսեր ձեռքբերելու ու շքեղության պարագաների գնման դեպքում, ինչպես նաև` արտասահման մեկնելու համար: Ռամիրեսը հրաժարվել է նորամուծությունը բոլիվարի արժեզրկում համարել, հավելելով, որ թույլ չի թշնամիներին երկիրը սադրանքի ենթարկել”: Նա հայտարարել է, որ այդ բարեփոխումը պետք է սև շուկայում խանգարի տարադրամի սպեկուլյացիային: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, տարադրամի տարատեսակ փոխարժեքը  “կայունացնող հսկայական գործոն կդառնա”:

Անկախ 

Tags: , , ,