Բոլիվիան միջուկային ռեակտոր ու մետրո է կառուցելու

o_526322Բոլիվիան մտադիր է սեփական միջուկային ռեակտորն ունենալ, որը կօգտագործվի խաղաղ նպատակով: Օբյեկտի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարում, պատմել է երկրի նախագահ Էվո Մորալեսը, խորհրդարանում` 2013-ին կատարված աշխատանքների հաշվետվության ժամանակ:

Նախագահի խոսքով, որոշվել է  բարձր մակարդակով  ատոմային էներգիայի գծով ազգային հանձնաժողով ստեղծել, որի կազմում կընդգրկվեն Բոլիվիայի լավագույն գիտնականները: Մասնագետները կուսուցանվեն արտասահմանում, կառավարությունը դրա համար անհրաժեշտ գումար կհատկացնի, խոստացել է Մորալեսը:

Վերջին ամիսներին նախագահը  քանիցս նշել է  էներգետիկայի միջուկային հատվածի զարգացման կարևորության մասին, հայտարարելով, որ դրանում Բոլիվիային պատրաստ են օգնել Արգենտինան ու Ֆրանսիան: Դա երկրի միակ բարձրտեխնոլոգիական նախագիծը չէ: 2013-ի դեկտեմբերին Չինաստանը հաջողությամբ ուղեծիր դուրս բերեց կապի բոլիվիական առաջին արբանյակը, որը հնդկացի առաջնորդ, ազատագրական պայքարի հերոս Թուփակ Քաթարիի անունով է կոչվել: Արբանյակի արձակմանը անձամբ Մորալեսն է մասնակցել: Մեկ ուրիշ նախագիծ է նա անվանում նաև Բոլիվիայի խոշոր քաղաքներում մետրոպոլիտենի կառուցումը:

Անկախ 

Tags: , ,