2013 թվականին նախորդ տարվա համեմատ Ադրբեջանում ռազմական նշանակության արտադրանքի ծավալները ավելացել են 3.7%-ով: Այս մասին հայտարարել է հանրապետության ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Ըստ նրա՝ անցյալ տարի ավարտվել և սերիական արտադրության ու սպառազինման համար երաշխավորվել են 12 փողանոց 107 միլիմետրանոց համազարկային կրակի հրթիռային համակարգեր, փամփուշտների թափանցիկ տուփեր, 120 միլիմետրանոց ականներ:
Փորձարկվել և Ադրբեջանի ուժային կառույցներին են հանձնվել БРДМ-2 և БТР-70 զրահափոխադրիչները, նախապատրաստվել և փորձարկվել են ավիառումբերի օրինակներ: “Matador” և “Marauder” զրահամեքենաների վրա տեղադրվել են 14.5 միլիմետրանոց գնդացիրներով զինված մարտական մոդուլներ: Փորձարկվել և պատվիրատուներին են հանձնվել “Orbiter-2M” անօդաչու թռչող սարքերը:
Tags: ադրբեջան, զենք