Թանգարանից գողացել են Բրյուսելի քաղաքապետի վարտիքը

pic_19b2c504e0731a958d5096c2f8cb7c48Բրյուսելյան բարին կից սպիտակեղենի թանգարանից կիրակի գողացել են գործող քաղաքապետ Իվան Մայերի վարտիքը: Ով է գողությունն արել, դեռ չեն պարզել:

De Dolle Mol բարի տեր անարխիստ և կինոռեժիսոր Ժան Բիկուան նշել է, որ միշտ էլ վարտիքների թանգարանը զվարճալի է համարել ու գողերի համար` անհետաքրքիր:”Հիմա, փաստորեն, ես պետք է տեսահսկման խցիկներ տեղադրե՞մ, ինչ է”,- ասել է նա: Իսկ քաղաքապետը իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ չի արել:

Բիկուան հույս ունի, որ քաղաքապետի մակագրությամբ ցուցանմուշը կվերադարձվի թանգարան: Նա հայտարարել է, որ գողերին գարեջուր կհյուրասիրի, եթե նրանք, այնուամենայնիվ, որոշեն  գողոնը վերադարձնեն: Իսկ Expatica հրատարակությունը չի բացառում, որ քաղաքապետը նոր վարտիք կնվիրի թանգարանին:

Թանգարանի կարգախոսն է`”Սպիտակեղենով բոլորը հավասար են: Ցուցադրությանը, որը միայն ցերեկվա ժամերին է բաց, կարելի է տեսնել Բրյուսելի իշխանությունների ներկայացուցիչների սպիտակեղենը: Թե ինչպես են ցուցանմուշները հայտնվում թանգարանում`  չի նշվում:

Անկախ

Tags: , , ,