Ադրբեջանում “ԼԳԲՏ” կազմակերության (Լեսբուհիների, գեյերի, բիսեկսուալների և տրանսգենդերների կազմակերպություն) 21-ամյա նախագահ Իսա Շահմարլըն հունվարի 22-ին ինքնասպանություն է գործել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մինչ ինքնասպանությունը Իսան “Ֆեյսբուքում” գրություն էր թողել. “Հեռանում եմ: Այս երկիրը, այս աշխարհը ինձ համար չեն: Ես հեռանում են երջանիկ լինելու համար: Մորս փոխանցեք, որ ես նրան շատ եմ սիրում: Դուք բոլորդ մեղավոր եք իմ մահվան համար: Այս աշխարհն այնքան ուժեղ չէ, որ փոխի իմ գույնը: Ցտեսություն”:
Մի քանի տարի առաջ Իսայի ընտանիքը և ընկերները իր նույնասեռական լինելու մասին տեղեկությունն ընդունել են ոչ միանշանակ: Համակուրսեցիները, այդ լուրն իմանալով, նրան ծեծել են համալսարանի հենց բակում: Ընկերները հետագայում համակերպվում են այդ մտքի հետ, իսկ ընտանիքը`ոչ:
Tags: ադրբեջան, ԼԳՏԲ