«ՀՀԿ-ականներին՝ իրենց վարքագծով, երբեմն նմանեցնում եմ մահմեդականների». Արման Մուշեղյան

117421

«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀԿ-ականներին՝ իրենց վարքագծով, երբեմն նմանեցնում եմ մահմեդականների վարքագծին:

Մահմեդականները, երբ երկրորդ մահմեդականը չկա ու իրենց հետևող չկա, և՛ խմում են, և՛ խոզի միս են ուտում, և՛  մնացած մեղքերը գործում: Չնայած կան և մոլի հավատացիալներ, ովքեր իրենց հավատքով փորձում են օրինակ ծառայել մյուսներին և հավատքի բերել:

ՀՀԿ-ականներն էլ, երբ չկան վկաներ, նրանք ամենաթունդ ընդդիմադիրից էլ ընդդիմադիր են: Բայց ՀՀԿ-ում, ի տարբերություն իրական հավատացիալ մահմեդականների, կուսակցության գաղափարին հավատացողներ ու հետևողներ չկան: Այստեղ չկա անկեղծություն, ազատություն: Հիմնականում նյութապաշտներ են, կարիերիստներ, իշխանամոլներ, և ծառայում են անձին կամ անձերի, այլ ոչ թե կուսակցության գաղափարին: Չնայած ՀՀԿ-ում էլ կան կարգին «հավատացյալներ»: Ողղակի իրենք այնքան շատ չեն, իշխող դիրքերում չեն և այդքան ուժ չունեն, որ «դարձի» բերեն մնացածին:
Չնայած հույս կա, որ եթե դրսից չստացվի հեղափոխել, ապա գոնե ներսից կստացվի փոփոխությունների հասնել»:

 

Անկախ

Tags: ,