Նախկին ամուսնու կողմից հրկիզված կինը մահացել է հիվանդանոցում

հրդեհ,գուգարքԻնչպես նախկինում Անկախը տեղեկացրել էր` հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1955 թ. ծնված, նակինում 7 անգամ դատապարտված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:
Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ` 1960 թ. ծնված Օֆելյա Մովսեսյանի և վագոն-տնակի վրա բենզին է լցրել և հրկիզել:
Վագոն-տնակում է եղել նաև Օֆելյա Մովսեսյանի ներկայիս ամուսինը` 1942 թ. ծնված Ռուդոլֆ Բ.-ն:
Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման էր ենթարկվել:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լևոն Հ.-ն ձերբակալված է:
Հունվարի 22-ին, ժամը 21.30-ին, Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Օֆելյա Մովսեսյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Tags: ,