Թուրքիայում, Կեսարիա նահանգում ավտոբուսը շրջվել ու ընկել է ջրափոսը: Վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել միջազգային` Պընարբաշի-Գյուրուն ավտոմայրուղու վրա: Բոլոր տուժածները մոտակա հիվանդանոցներ են տեղափոխվել: Վթարի տեղում փրկարարներն ու ժանդարմերիան է աշխատում: Ավտոբուսում Թուրքիայի քաղաքացիներ են եղել:
Մասնագետները զբաղվում են կատարվածի հանգամանքների վերականգմամբ: Վթարի հավանական պատճառը վատ ճանապարհային պայմաններն են ու վարորդի անուշադրությունը:
Tags: թուրքիա, վթար