PKK-ի զինյալները մայիսի 8-ին պաշտենապես լքելու են Թուրքիան

PKK-ի զինյալները մայիսի 8-ին պաշտենապես լքելու են ԹուրքիանՀայտնի է դարձել Թուրքիայի տարածքից PKK-ի զորքերի դուրս գալու օրը: Ինչպես հաղորդում է թուրքական “T24” կայքը, “Խաղաղություն և ժողովրդավարություն” քրդական կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը հայտարարել է, որ վաղը`մայիսի 8-ին, PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) զինյալները պաշտոնապես լքելու են Թուրքիան:
Դեմիրթաշը նշել է, որ դեռ հայտնի չէ թե այդ գործընթացը ինչքան կտևի: “Դուրս բերման գործընթացը կարող է տևել 3-4 ամիս: Այս գործընթացում ամենավտանգավորը հնարավոր բախման ռիսկն է, ինչը մեզանից ոչ մեկի համար ցանկալի չէ: Ուստի ի սկզբանե պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ այդ գործընթացը բարեհաջող ընթանա”, -ասել է նա:
2013թ. մարտի 21-ին`Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են Իմրալը կզզում ցմահ դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել միակողմանի զինադադար հաստատելու  հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:

Tags: