ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալել են “Բոնանո” մաֆիոզ կլանի անդամ Վինսենթ Ասարոյին, որը կասկածվում է նյույորքյան Ջոն Քենեդու անվան օդանավակայանի անգարից ավելի քան 35 տարի առաջ կատարված խոշոր չափով գումարի ու թանկարժեք իրերի գողության մեջ:
1978-ի դեկտեմբերի 11-ին անհայտ անձինք Lufthansa 5 –ի բեռների տերմինալից առևանգեցին մեկ մլն դոլար, ինչպես նաև` 900 հազար դոլար արժողությամբ ոսկերչական իրեր : Այդ գողությունն ԱՄՆ պատմության մեջ ամենախոշորն էր: Հաշվի առնելով արժեզրկումը, գողոնի արժեքն այսօր կկազմեր 20 մլն դոլար, որը հայտնաբերել այդպես էլ չհաջողվեց:
78-ամյա Վինսենթ Ասարոյի հետ ձերբակալվել է նաև նրա որդին ու մաֆիոզ կլանի ևս 3 անդամ: Մի քանի ժամից ձերբակալվածները կկանգնեն Նյու-Յորքի դատարանի առջև: Նրանց արդեն սպանություն, թալան, շորթում ու մի շարք այլ հանցագործությունների մեղադրանք է ներկայացվել: Իսկ 1978-ին կատարված գողության մեջ միայն կասկածվում է 78-ամյա Ասարոն:
Tags: ձերբակալություն, մաֆիա