Այս առավոտյան արդեն երրորդ պայթյունն է եղել Կիպրոսում: Գրոհի օբյեկտը կրկին իրավապահ մարմինների աշխատակիցներն են: Հիմա այդ շրջանում փոխհրաձգություն է:
Ավելի վաղ, առավոտյան ոստիկանական վարչության շենքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթել. զոհվել է 4 , տուժել ավելի քան 50 մարդ: Պայթյունի տեղում 6 մետր խորությամբ փոս է գոյացել, շենքը նույնպես վնասվել է. քանդվել են սյուները, ջարդվել ապակիները: Տուժել է նաև դիմացը գտնվող իսլամական թանգարանը, որը վերջերս էր բացվել երկարամյա վերանորոգումից հետո: Դրանից որոշ ժամանակ անց գործի դրվեց ինքնաշեն պայթուցիկ սարքը, մետրոյի “Ալ-Բուհուս” կայարանի մոտ, Թահրիր հրապարակից ոչ հեռու գտնվող ուժային կառույցների ավտոմեքենաների կողքին: Զոհվել է մեկ զինծառայող, վիրավորվել 8 մարդ:
Քաղաքում անվտանգության միջոցներն են ուժեղացվել: Ոստիկանության ու բանակի լրացուցիչ ստորաբաժանումներն այսո այնտեղ են տեղակայվել դեռևս նախօրեին, քանի որ այսօր իսլամիստների զանգվածային ցույցեր են նախատեսվում:
Tags: Կահիրե, պայթյուն