Սիցիլական մաֆիան դեռևս 1990-ականներին էր պլանավորել պայթեցնել Պիզայի աշտարակը: Դրա մասին դատարանում պատմել է նախկին գանգստերը, որը հետաքննության հետ համաձայնել է համագործակցել:
Ջոակինո Լա Բարբերայի խոսքով, “Կոզա Նոստրան” դեռևս 1992-ին է պլանավորել ահաբեկչություն իրականացնել:
Նրա հանգուցյալ բոսս Նինո Ջոեն հայտնել է իրեն.”Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մի օր Իտալիան արթնանա ու հայտնաբերի, որ Պիզայի աշտարակն այլևս գոյություն չունի”: Մաֆիոզները ենթադրում էին, որ Պիզայի պայթեցումը իշխանությանը շոկային վիճակի մեջ կգցի ու կստիպի զիջումների գնալ:
Որպես այլ թիրախներ դիտարկվել են նաև Սբ Հովհաննես Մկրտչի տաճարը` Լաթերանյան բլրի վրա ու Սան-Ջորջո-ին-Վելաբրոն` Հռոմում, ինչպես նաև Ֆլորենցիայում գտնվող գյուղատնտեսական ակադեմիայի շենքը: Պատմամշկութային հուշարձանների պայթեցման համար պատրաստվել է պայթուցիչ սարք: Օպերացիան չի կայացել մաֆիայի պարագլուխներից մի քանիսի ձերբակալության պատճառով:
Լա Բարբերան վկայել է “Կոզա Նոստրայի” ու իտալացի քաղաքական գործիչների համագործակցության մասին: Դատը տեղի է ունենում Պալերմոյում: Նախկին նախարարներն ու բարձրաստիճան ոստիկանները մեղադրվում են 1990-ականներին մի շարք ահաբեկչություններ կանխելու նպատակով սիցիլական մաֆիայի հետ գործարքի մեջ:
Tags: "Կոզա Նոստրա", մաֆիա, Պիզա