Մարզասերներն արդեն տեղյակ են, որ մարտի 5-ին Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնելու Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում: Այն ունի է 35 հազարից ավելի նստատեղ:
Հետաքրքիր մրցամարտ է սպասվում: Կա առաջին արձագանքը:
Կրասնոդարի փոխնահանգապետ Իվան Պերոնկոն մասնավորապես ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մոտ է ևԿրասնոդարում մեծ թվով հայեր են ապրում, ապա նաև հյուրերի շատ երկրպագուներ կայցելեն խաղին: Կարելի է չկասկածել, որ Ռուսաստան – Հայաստան հանդիպումը կանցնի լեցուն տրիբունաներով մարզադաշտում»:
Tags: Ռուսաստան-Հայաստան, սպորտ, ֆուտբոլ
