Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ հունվար ամսվա ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի 47 օդաչու հրաժարական է տվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Վերջինս չի նշել զանգվածային հրաժարակաի պատճառների մասին:
Ավելի վաղ նախարար Յըլմազը հայտարարել է, որ վերջին երկու տարում մոտ 300 օդաչու է հրաժարվել իր աշխատանքից, որոնց հիմնական մասը կառավարում էին «F-16» և «F-4» մոդելի ինքնաթիռներ: Յըլմազի խոսքերով՝ երկրի ռազմաօդային համակարգը բախվել է կադրային խնդրի հետ, սակայն սա չի հանգեցնի իրենց ուժերի թուլացմանը:
Tags: թուրքիա, օդաչու