Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելն ազատել է զբաղեցրած պաշտոնը: Մինչև 2016-ը նրա պարտականությունները կկատարի Ժոզել Բարտոմեուն:
Նա կաշխատի մինչև կլրանա նախագահական ընտրություններում հաղթած Ռոսելի պաշտոնավարության ժամկետը:
Հավելենք, որ Ռոսելը մեղադրվում է Նեյմարին գնելու գործարքի ընթացքում 40 մլն եվրո յուրացնելու հանցանքում:
