Ես և հայ եմ, և մահմեդական

ԷրոլԱրդյո՞ք հնարավոր է լինել մահմեդական  և միևնույն ժամանակ պահպանել հայկական ինքնությունը: Թուրքական իրականության մեջ մենք հանդիպել ենք բազմաթիվ դեպքերի, երբ տարբեր պատճառներով իսլամացած հայերը, վերագտնելով իրենց հայկական ինքնությունը, վերադառնում են քրիստոնեությանը: Սակայն ինքնության ճգնաժամի մեջ հայտնված այս մարդկանցից ոչ բոլորն են կրոնափոխ լինելու որոշում ընդունում:

«Ակօս»-ի թղթակիցներից Էմրե Էրթանին պատմում է մի մահմեդական հայի՝ Էրոլի մասին: 38-ամյա Էրոլը համալսարանական տարիներից հետո սկսել է ապրել կրոնական պարտականությունները կատարող, հավատացյալ  մահմեդականի կյանքով: Էրոլը, Ղուրանը ընդունելով որպես իր կյանքի հիմնական խորհրդատու և ջանալով ապրել համաձայն իր հավատքի, աշխատել է իսլամական հասարակական կազմակերպություններում: Սաքարիայում ծնված երեք երեխաների հայր Էրոլի կյանքում 1,5 տարի առաջ շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ: Նա իմացով, որ հայրական կողմը հայկական ծագում ունի: Էրոլը, կարողանալով ընդունել իր հայկական ինքնությունը, սկսեց հայերեն սովորել, ճանաչել իր պապերի մշակույթը: Սակայն Էրոլը առաջվա պես շարունակում է ապրել որպես մահմեդական՝ ներդաշնակ կերպով իր մեջ կրելով երկու ինքնություն: «Եթե Թուրքիայում քուրդը կամ վրացին կարողանում է ապրել որպես մահմեդական, ապա ինչու՞ հայը չի կարող»,-հարց է բարձրացնում Էրոլը՝ նշելով, որ իր ընկերոջ հետ միասին աշխատում է ձևավորել Մահմեդական հայերի միություն:

 Անկախ

 

Tags: , ,