Ոստիկանապետը սխալ է համարում Սամվել Բալասանյանի բողոք չներկայացնելը

վլադիմիր գասպարյանԵս չեմ կարծում, որ վախի մթնոլորտ կա: Իսկ եթե վախում են, ուրեմն վախում են նրանից՝ գող, սիրտը դող են: Նորմալ մարդիկ չեն վախենում, գյումրեցիք ինքնասեր ժողովուրդ են”, – Վերջին շրջանում Գյումրիում պարբերաբար կրկնվող իրադարձությունների գյումրեցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծում տեսակետի շուրջ նշեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանապետն ասում է` պետք չէ թաքցնել հանցանքը, լավամարդ դուրս գալ և որպես օրինակ բերում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ կապված վերջին միջադեպը, երբ, ըստ եղած տեղեկությունների, Վարդան Ղուկասյանի որդին ընկերների հետ գնացել է քաղաքապետի տան մոտ և սպառնալիքներ տեղացել:

Եթե հարգարժան քաղաքապետը հայտարարություն չի տալիս ոստիկանությանը, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, բնականաբար ոստիկանության մոտեցումները պետք է լինեն նույնպես փիլիսոփայորեն, որովհետև մեր մասնագիտությունը կոնկրետ մասնագիտություն է, հայտարարության տակ մենք պետք է քննություն կատարենք, ուսումնասիրենք, տեսնենք հանցակազմ և այլն և այլն: Լրատվամիջոցները նման պարագաներում շատ ակտիվորեն հարձակվում են ոստիկանության վրա, որ տեսնում եք այս կամ այն երևույթն է տեղի ունենում, բայց ոստիկանությունը պասիվ է իր դերակատարման մեջ: Բայց ոստիկանությունը պասիվ չէ, ոստիկանությունն օրենքի գերիշխանության կողմնակիցն է, եթե նույնիսկ ինչ-որ մի բանում որոշակի համոզմունք ունենք՝ մենք չենք կարող մեր համոզմունքը նյութավորել”, – ասում է նա: 
Հարցին, թե կա նաև անպատժելիություն, դա երբ է ի վերջո վերանալու, պատասխանեց. “Դա անընդհատ պրոցես է, անընդհատ ինչ-որ մի անպատժելի կհայտնվի և պետք է այդ անպատժելիին պատժել”:

Անկախ

Tags: , , ,