Ջասթին Բիբերի և Աշերի դեմ դատական գործ է հարուցվել «Somebody to love» երգը գողանալու համար

eyeprime.blogspot.comԵրիտասարդ փոփ աստղ Ջասթին Բիբերի և նրա ուսուցիչ Աշերի դեմ դատական գործ է հարուցվել «Somebody to love» երգի հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով: «BBC»-ի հաղորդած տեղեկության համաձայն՝ երգիչ Դե Ռիկոն և խոսքերի հեղինակ Մարեյո Օվերթոնը հայտարարելով, որ վերոնշյալ երգը իրենց է պատկանում, բողոք են ներկայացրել դատարան: Մեղադրանքը ուղղված է նաև Աշերի դեմ, քանի որ վերջինս 2010 թվականին թողարկված Բիբերի «My World 2.0» ձայնասկավառակի մեջ տեղ գտած վիճահարույց երգը կատարում է նրա հետ միասին:
«Radikal»-ը գրում է, որ հանրահայտ երգիչներին պլագիատի մեջ մեղադրողները նշել են, որ իրենց հեղինակած երգը ճիշտ միևնույն անունը, երաժշտությունը, տեմպն ու ռիթմն ունի և ընդգծել են, որ «երկու տարբերակների միջև հնարավոր չէ, որ այդքան նմանություն լինի»:

Tags: