Ամերիկացիները ցանկանում են Ջաստին Բիբերին իրենց երկրից դուրս քշել

o_885084Սպիտակ տան կայքում ` 19-ամյա կանադացի երգչի ԱՄՆ-ից աքսորելու ու գրին-քարտը չեղյալ հայտարարելու  պահանջով կոլեկտիվ դիմում է հայտնվել:

Դիմումի տակ ստորագրել է 12 հազար մարդ: Նրանք հայտնում են , Բիբերը վատ ազդեցություն է ունենում երիտասարդության վրա, սպառնում է ամերիկացիների անվտանգությանը և փչացնում փոփ-մշակույթի մասին պատկերացումներն ԱՄՆ-ում: Դիմումը հայտնվել է  հարբած մեքենա վարելու  համար Բիբերին ձերբակալելուց հետո: Բացի այդ, նա մասնակցել է փողոցային  արշավին, իսկ ձերբակալության ժամանակ դիմադրել է իրավապահներին: Դրանից հետո խոստովանել է, որ ղեկին նստելուց առաջ ալկոհոլ է օգտագործել ու մարիխուանա ծխել և բոլորը խառնել  նշանակված դեղերի հետ: Չնայած այդ ամենին` Բիբերին  բաց թողեցին  գրավադրման դիմաց:

Դիմումին ընթացք տալու համար պահանջվում է 100 հազար ստորագրություն, որոնք պետք է հավաքել 30 օրում: Նման դիմումի տակ կարող է ստորագրել ցանկացած երկրի քաղաքացի:

“Մենք, ԱՄՆ-ի ժողովուրդը զգում ենք, որ աշխարհում փոփ-մշակույթի մասին աղավաղված կարծիք է ստեղծվել: Դրա համար ցանկանում ենք, որ վտանգավոր, անմիտ  ու թմրանյութերը չարաշահող Բիբերն արտաքսվի, իսկ նրա գրին-քարտը` չեղյալ հայտարարվի… Մենք, ժողովուրդս, ցանկանում ենք նրան մեր հասարակություն չթողնել”:

Անկախ

Tags: , ,