Եվրոպիայի հանդբոլի տղամարդկանց առաջնության եզրափակիչը կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով

եվաs95330463Դանիայում անցկացվող Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնությունում հունվարի 26-ին հայտնի կդառնա չեմպիոնը: Եզրափակչում կմրցեն Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները:

Ֆրանսիայի ներկայացուցիչները Հերնինգի «Ջիսկե Բանկ Բոկսեն» մարզասրահում կայացած կիսաեզրափակչում 30:27 (12:14) հաղթեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Այդուհանդերձ, կատարվածը պատահական չէ:
Ֆրանսիացի հանդբոլիստներն ուժեղագույն են ճանաչվել 2006-ի և 2010-ի Եվրոպայի առաջնություններում: Այս ստուգատեսը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ:
Նույն մարզասրահում կայացած խաղում Դանիայի հավաքականը 29:27 (13:15) հաշվով առավելության հասավ խորվաթ հանդբոլիստների թիմի նկատմամբ:
Ուշագրավն այնէ, որ եզրափակչի երկու մասնակիցներն էլ կիսաեզրափակիչ հանդիպումների առաջին խաղակեսերում զիջել են մրցակցին, սակայն հանգստից հետո կարողացել են շտկել դրությունը և հաղթել:

Ի դեպ, հաջողակ այս երկու հավաքականներն առաջին են եղել խմբային առաջին և երկրորդ մրցափուլերում:
Դանիացիները չեն պարտվել և իրենց օգտին են գրանցել առաջնության նախորդ բոլոր խաղերը: Իսկ ֆրանսիացիները կիսաեզրափակչից առաջ զիջել են միայն շվեդներին: Ընդ որում, այդ խաղը նրանց համար նշանակություն չուներ, քանի որ արդեն պայքարը շարունակելու իրավունք էին ստացել: Իսկ հաղթել են մյուս բոլոր մրցակիցներին:
Այսպիսով, առջևում անկանխատեսելի խաղն է:
Ի դեպ, Հայաստանի մարզասերները լավ նվեր են ստացել: Ֆրանսիա- Դանիա մրցամարտը հունվարի 26-ին ժամը 20:30-ից կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով:

Tags: , ,